INFORMATION WEBSITE
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ
Կազմակերպության նպատակն է համախմբել հայ նկարիչ-մոդելավորողներին ու ոճաբաններին, դերձակներին ու կոշկակարներին, կաշվեգործներին ու գորգագործներին, վարսահարդարներին ու դիմահարդարներին, ինչպես նաև արտադրողներին՝ Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանը և հայկական արտադրությանը նպաստելու համար, կազմակերպել «Հայաստանի Նորաձևության Շաբաթ» և «Երևանյան Նորաձևության Շաբաթ» նորաձևության փառատոնները, «Հայկական նորաձևության զարգացմանն ավանդ ունենալու համար» ազգային մրցանակաբաշխությունը, մասնագիտական դասընթացներ, սեմինարներ և այլ նախագծեր:
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ նախագիծը Հայաստանում հիմնադրվել է 2000 թվականին՝ տարիներ շարունակ համախմբելով ոլորտում առկա և գործող անհատներին ու կազմակերպություններին` երկար տարիներ կազմակերպելով նորաձևության փառատոններ և այլ նախաձեռնություններ:
Նախավերջին՝ 2010 թվականի նորաձևության փառատոնը տեղի էր ունեցել Մոսկվա քաղաքում, իսկ վերջին՝ 2012 թվականի նախագիծը՝ Երևանում, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում:
2017 թվականին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ կազմակերպությունը վերսկսել է իր գործունեությունը՝ համախմբելու ոլորտի բոլոր անհատներին ու կազմակերպություններին:
Կազմակերպության հիմնադիր նախագահ` Արման Անտոնյան:
Նորաձևության ոլորտի բազմաթիվ անհատների և ընկերությունների հետ հանդիպումների արդյունքում որոշում է կայացվել ստեղծել ներկայացուցչական ԿԱՏԱԼՈԳ՝ ոլորտի բոլոր ուղղություններում գործող անհատների և արտադրող ընկերությունների ներգրավմամբ:
ARMENIAN FASHION BUSINESS CARD կատալոգի շնորհանդեսի շրջանակներում տեղի կունենա «FASHION WEEK Forum» առաջին համաժողովը, որտեղ նորաձևության ոլորտի բոլոր անհատներն ու կազմակերպությունները հնարավորություն կունենան հանդիպելու և համագործակցության եզրեր գտնելու նախ միմյանց հետ, ինչպես նաև ներկայանալու իրենց պրեզենտացիաներով և հստակ ու իրատեսական առաջարկներով՝ ինչպես զարգացնել նորաձևության ոլորտը Հայաստանում:Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումը.
ARMENIAN & YEREVAN FASHION WEEK
videos
ARMENIAN & YEREVAN FASHION WEEK in Yerevan / MIR TV
House of the Government of Armenia 2012
НЕДЕЛЯ МОДЫ АРМЕНИИ И ЕРЕВАНА 2012 / МИР ТВ
ARMENIAN & YEREVAN FASHION WEEK in Moscow
Golden Palace 2010
НЕДЕЛЯ МОДЫ АРМЕНИИ И ЕРЕВАНА 2010 в Москве
Connect With Us
5 Arshakunyats str., Yerevan, Armenia
+374 93 566 001
armenianfashionweek@
mail.ru
Founder President
Arman Antonyan©